Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ
Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ:

«Մենք գիտենք, ինչպես ընդունել հյուրերին»,- հայտարարել է Հայաստանի վարչապետի կինը:

Աննա Հակոբյանի խոսքով, եթե Մեհրիբան Ալիևան ընդունի հրավերը, անձամբ էլ պատրաստ է, մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

Նրա խոսքով, երբ Մեհրիբան Ալիևան ասել է, որ երազում է Արցախում մուղամ լսել, եթե պատերազմ է նկատի ունեցել, ապա դա կմնա անկատար երազանք:

«Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- հայտարարել է Աննա Հակոբյանը: