Անկարայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ
Անկարայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ

Անկարայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է երեք մարդ:

Անկարայի քաղաքապետարանի տեղեկությամբ, ուժգին անձրևը սկսել է տեղալ մայրաքաղաքում երեկ երեկոյան և տևել մի քանի ժամ: Դրա հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու կին: Նրանցից մեկը խեղդվել է, իսկ երկրորդը խուճապի ժամանակ ստացել է սրտի կաթված:

Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել են Անկարայի փողոցները: Ավտոմեքենաներով տեղաշարժը ժամանակավորապես եղել է անհնար: