Անհրաժեշտ Ռուսաստանի դեմ ստեղծել հզոր դաշինք. Ֆիլիպ Բրիդլավ
Անհրաժեշտ Ռուսաստանի դեմ ստեղծել հզոր դաշինք. Ֆիլիպ Բրիդլավ

Բացի տնտեսական պատժամիջոցների, անհրաժեշտ Ռուսաստանի դեմ ստեղծել հզոր դաշինք,- այս հայտարարությունը ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարության նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը արել է Վրաստանի առաջին ալիքի հետ զրուցելիս:

Ամերիկացի գեներալը գտնում է, որ արևմուտքը պետք է պատասխան տա Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին:

«Վրաստանում և Ուկրաինայում Ռուսաստանը հարձակվում է դիվանագիտության, պետական ​​ինստիտուտների վրա, իրականացնում է  տեղեկատվական գրոհներ ապալրատվականությամբ, հարձակվում է տնտեսության վրա և օգտագործում է ռազմական ուժ: Արևմուտքը դրան պատասխանում է տնտեսական պատժամիջոցներով: Ես գտնում եմ, որ արևմուտքը Ռուսաստանի արարքներին պետք է տա պատշաճ պատասխան: Սա շատ կարևոր է նաև Վրաստանի համար: Մեզ պետք է ուժեղ դաշինք Ռուսաստանի դեմ, որը կիրականացնի դիվանագիտական ​​ճնշում, կդիմադրի ռուսական ապատեղեկատվական արշավին և, որ  կարևոր է, շարունակվի տնտեսական ճնշումը Ռուսաստանի դեմ:

Թողնել մեկնաբանություն