Անհրաժեշտ է, բոլորը հարգեն ընտրությունների արդյունքները և ճանաչեն հաղթողի հաղթանակը. Ռոս Ուիլսոն
Անհրաժեշտ է, բոլորը հարգեն ընտրությունների արդյունքները և ճանաչեն հաղթողի հաղթանակը. Ռոս Ուիլսոն

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը քահանայապետների և հոգևորականների հետ միասին ընդունել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոս Ուիլսոնը:

Պատրիարքարանի տեղեկությամբ, հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հարաբերությանը, ինչպես նաև քննարկել տարբեր կարևոր հարցեր: Հանդիպմանը գնահատվել են նաև Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները:

Դեսպանի պաշտոնակատարի խոսքով, կարևոր և անհրաժեշտ է, բոլորը հարգեն ընտրությունների արդյունքները և ճանաչեն հաղթողի հաղթանակը:

Հանդիպման ավարտին, Իլիա Երկրորդը Ռոս Ուիլսոնին փոխանցել է հուշանվեր և հայտնել համագործակցության խորացման ցանկություն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պատրիարքարանը:

 

 

Թողնել մեկնաբանություն