Անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներից, կարևոր է, որ երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն. Տոյվո Կլաարկրակոցներ
Անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներից, կարևոր է, որ երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն. Տոյվո Կլաարկրակոցներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած առճակատմանը արձագանքել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամերի  հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Ինչպես նա նշում է, կարևոր է, որ երկու երկրներն էլ ցուցաբերեն զսպվածություն և օգտագործեն կապի բոլոր միջոցները:

«Անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներից, կարևոր է, որ երկու երկրները ցուցաբերեն զսպվածություն և օգտագործեն կապի բոլոր միջոցները, ինչպես ուղիղ մեթոդները, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրասենյակը»,- ասել է Տոյվո Կլաարը: