Անհամբեր սպասում եմ, երբ կբարձրացվի 30-րդ դրոշը ՆԱՏՕ-ի շտաբկայանի առջև. Ենս Ստոլտենբերգ
Անհամբեր սպասում եմ, երբ կբարձրացվի 30-րդ դրոշը ՆԱՏՕ-ի շտաբկայանի առջև. Ենս Ստոլտենբերգ

Անհամբեր սպասում եմ, երբ կբարձրացվի 30-րդ դրոշը ՆԱՏՕ-ի շտաբկայանի առջև,-այս մասին Բրյուսելում, Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հաղորդակարգը ստորագրելուց հետո, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Պատմական օր է ձեր համար և մենք հպարտ ենք: Ադնամ երկրները սկսելու են հաղորդակարգի վավերացումը: Մակեդոնիան արդեն իր ավանդն ունի մեր առաքելություններում և գործողություններում: Դուք իրականացնում եք բարեփոխումներ: Ձեր անդամագրությունը ՆԱՏՕ-ին բերելու է ավելի անվտանգություն, կայունություն արևմտյան արևմտյան Բալկանական շրջանում: Սա լավ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրաատլանտյան անվտանգության համար: Այսօրվանից դուք մասնակցելու ենք հանդիպումներին, սպասում ենք Մակեդոնիայի պաշտպանության նախարարին մինիստերիալին և հրավիրում ենք վարչապետին լիդերների հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ, երբ կբարձրացվի 30-րդ դրոշը ՆԱՏՕ-ի շտաբկայանի առջև»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Բրյուսելում, ստորագրվել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հաղորդակարգը: