Անգլիայի պրեմիեր լիգան ունի նոր առաջատար
Անգլիայի պրեմիեր լիգան ունի նոր առաջատար

Անգլիայի պրեմիեր լիգան ունի նոր առաջատար: Շաբաթ օրը տեղի ունեցած 7-րդ տուրում «Լիվերպուլը» կորցրել է առաջին միավորները, որից օգտվել է «Մանչեստեր Սիթին», որը «Բրայտոնին» պարտության է մատնել 2:0 հաշվով:

Սիթիին հաղթանակ են բերել Ռահիմ Ստերլինգը և Սերխիո Ագուերոն: Իսկ Լիվերպուլը հյուրընկալվել է Չելսիին և հաշիվը հավասարեցրել է միայն վերջին րոպեներին, Ստարիջի հեռավոր հարվածի շնորհիվ: Չելսիի կազմում գոլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը:

Այսպիսով 19-19 միավորով պրեմյեր լիգայի առաջատարները «Մանչեստեր Սիթին» և «Լիվերպուլն» են, սակայն Սիթին ունի խփած և բաց թողած գնդակների դրական բալանս:

երրորդ տեղում 17 միավորով Չելսին է: