Անգլերենի իմացությամբ Վրաստանը Եվրոպայում վերջինից երրորդ տեղում է, իսկ գլոբալ մասշտաբով 56-րդը
Անգլերենի իմացությամբ Վրաստանը Եվրոպայում վերջինից երրորդ տեղում է, իսկ գլոբալ մասշտաբով 56-րդը

Անգլերենի իմացությամբ Վրաստանը Եվրոպայում զբաղեցնում է վերջինից երրորդ տեղը: Այս մասին նշված է «անգլերեն լեզվի իմացության ինդեքսում», որը հրապարակել է օտար լեզուների ուսումնասիրման համաշխարհային (Education First) ընկերությունը:

Փորձաքննության շրջանակներում թեստավորումը անց է կացվել  յուրաքանչյուր երկրում: Արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում ամենից վատ անգլերեն գիտեն Ադրբեջանում, վերջից երկրորդ տեղում Թուրքիան է, իսկ երրորդը Վրաստանը:

Ինչ վերաբերում է գլոբալ մասշտաբին, այս դեպքում Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում: Նրան շրջանցում են ՝ Բելառուսը – 47-րդ տեղ, Ռուսաստան – 48-րդ տեղ և ՈՒկրաինան – 49-րդ տեղ:

Եվրամիության անդամ երկրներից ամենից վատ անգլերեն գիտեն Իտալիայում:

Ինդեքսի առաջին տեղում Նիդեռլանդներն են, երկրորդ տեղում Շվեդիան, իսկ երրորդում Նորվեգիան:

Ցուցակի վերջին տեղում Լիբիան է: