Անգելա Մերկելի և Ջո Բայդենի միջև կայացել է հեռախոսազրույց
Անգելա Մերկելի և Ջո Բայդենի միջև կայացել է հեռախոսազրույց

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Գերմանիայի կանցլերը Միացյալ Նահանգների նախագահին հրավիրել է Գերմանիա:

Հեռախոսազրույցի ընթացքում, Գերմանիայի կանցլերը ողջունել է Միացյալ Նահանգների նոր վարչակազմի որոշումը,  Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին վերադառնալու կապակցությամբ: Հիշեցնենք, որ համապատասխան հրամանագրեր Ջո Բայդենը ստորագրել է նախագահության հենց առաջին օրը:

Իր հերթին, Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն աշխատել Գերմանիայի կանցլերի հետ երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են նաև միասին աշխատել «կովիդ 19»-ի համավարակի և կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Թողնել մեկնաբանություն