Անգելա Մերկելի դիմավորման պաշտոնական արարողությունը կառավարության վարչությունում (ֆոտո, վիդեո)

Վրաստանի կառավարության վարչությունում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Անգելա Մերկին հյուրընկալել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը: Վրաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը միմյանց են ներկայացրել պատվիրակության անդամներին:

Հանդիպման ավարտից հետո Անգելա Մերկելը և Մամուկա Բախտաձեն կանցկացնեն համատեղ մամլո ասուլիս: Այսօր, Գերմանիայի կանցլերը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն:

Անգելա Մերկելը այսօր Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: