Անգելա Մերկելի այցը ազդանշան է նաև Վլադիմիր Պուտինի համար. Գերմանական Welt
Անգելա Մերկելի այցը ազդանշան է նաև Վլադիմիր Պուտինի համար. Գերմանական Welt

Վրաստանի վարչապետը հույս ունի, որ Մերկելի այցը կնպաստի Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը,-այս մասին գրում է գերմանական Welt հրատարակչությունը:

Հոդվածում ասված է, որ Վրաստանի կառավարության հետ Մերկելի բանակցությունների հիմնական թեման լինելու է Թբիլիսիում արտահայտված ՆԱՏՕ-ին մերձենալու ցանկությունը:

«ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին, դաշինքի անդամները իրենց աջակցությունն են արտահայտել Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Դոնալդ Թրամփը ասել է, որ Վրաստանը ունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեծ շանսեր, սակայն ոչ հիմա: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու դեպքում, զրուցել է պատերազմի հավանականության մասին: 2008 թվականին այդ մտքին աջակցել է նաև Մերկելը, սակայն դրանից հետո որևէ բան չի փոխվել»,-գրված է հոդվածում:

Հոդվածի հեղինակը գրում է, որ Վրաստանի անջատողական տարածաշրջաններում հակամարտության ետևում կանգնած է Ռուսաստանը, որը պատնեշ է հանդիսանում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Հոդվածում նշված է, որ Մերկելը այցելում է Եվրոպայի և Ասիայի միջև գտնվող աշխարհաքաղաքական հիմնական տարածաշրջան, որտեղ դեռևս գոյություն ունեն հակամարտություններ: Օրինակ է բերված Վրաստան-Ռուսաստան պատերազմը և Վրաստանի անջատողական տարածաշրջանները, որոնք փաստացի գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ:

Welt-ը ընդգծում է նաև Մերկելի այցի տնտեսական կողմերը:

«Այցը ազդանշան է Վլադիմիր Պուտինի համար: «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմամբ, գերմանացիները գնալով ավելի կախված են լինելու Ռուսաստանից, սակայն դաշնային կառավարությունը չի ցանկանում խաղադրույք կատարել միայն Մոսկվայի վրա»,-նշված է հոդվածում: