Անգելա Մերկելը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ
Անգելա Մերկելը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Գերմանիայի կանցլեր, Անգելա Մերկելը Վլադիմիր Զելենսկիին շնորհավորել է ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ և հրավիրել Բեռլին: Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Անգելա Մերկելը խոստացել է շարունակել աջակցությունը ՈՒկրաինային:

Ինչպես նշված է կանցլերի հայտարարությունում, արժանապատիվ հեղափոխությունից հետո ՈՒկրաինայի և Գերմանիայի միջև հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, սոցիալական և մշակութային տեսանկյունից:

Հիշեցնենք, ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Զելենսկին: ՈՒկրաինայում քվեաթերթիկների 96 տոկոսը հաշվելուց հետո, Վլադիմիր Զելենսկին ունի ձայների 73,14 տոկոսը: ՈՒկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն ստացել է 24,53 տոկոս:

Թողնել մեկնաբանություն