Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից «առանձնապես արդյունքներ» չի ակնկալում
Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից «առանձնապես արդյունքներ» չի ակնկալում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից «առանձնապես արդյունքներ» չի ակնկալում:

Գերմանիայի կանցլերի հայտարարությամբ, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը կարճ ժամկետում կոնկրետ արդյունք չի ունենա, սակայն համաշխարհային ճգնաժամները կարգավորելու ճանապարհներ որոնելու գործում Ռուսաստանի հետ երկխոսությունը կարևոր է:

«Սա աշխատանքային հանդիպում է: Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մեզ հուզում են, սկսած Ուկրաինայից, մինչև Սիրիա և տնտեսական համագործակցություն: Խնդիրները պահանջում են, որպեսզի ունենանք մշտական երկխոսություն»,- նշել է Անգելա Մերկելը:

 

 

Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի միջև հանդիպումը կայանալու է Գերմանիայում, օգոստոսի 18-ին: