Անգելա Մերկելը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Սուրբ Ծննդյան տոներին ընտանիքի անդամներին տեսակցելուց և տոնը շնորհավորել տեսազանգի միջոցով
Անգելա Մերկելը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Սուրբ Ծննդյան տոներին ընտանիքի անդամներին տեսակցելուց և տոնը շնորհավորել տեսազանգի միջոցով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Սուրբ Ծննդյան տոներին ընտանիքի անդամներին տեսակցելուց և տոնը շնորհավորել տեսազանգի միջոցով, ինչպես դա անում են արտասահմանյան առաքելություններում գտնվող զինվորականները:

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը հրապարակում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մեր անվտանգությունն ապահովելու համար իրենց տներից հեռու գտնվող կանայք և տղամարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում սահմանափակ կապ ունենալ սիրելիների հետ: Նրանք գիտեն, թե ինչ է դա նշանակում, երբ միասին լինելու փոխարեն երկար ժամանակ միմյանց տեսնում են Սկայպով: Այն, ինչ մեզ սպասում է Սուրբ Ծննդյան տոնի ժամանակ, արտասահմանյան առաքելություններում գտնվող մարդկանց համար սովորական երևույթ է», – հայտարարել է Գերմանիայի առաջնորդը:

Գերմանիայում դեկտեմբերի 16-ից հայտարարվել է խիստ կարանտին, որը կտևի առնվազն մինչև հունվարի 10-ը: Վերջին օրվա ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19» է ախտորոշվել 31 300 մարդու մոտ,  մահացել է 702 պացիենտ: