Անգելա Մերկելը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է վարչապետ նշանակվելու առթիվ. Այս առանձնահատուկ մարտահրավերներով լի ժամանակներում, ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեզ, այս պատասխանատու պաշտոնում
Անգելա Մերկելը Իրակլի Ղարիբաշվիլիին շնորհավորում է վարչապետ նշանակվելու առթիվ. Այս առանձնահատուկ մարտահրավերներով լի ժամանակներում, ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեզ, այս պատասխանատու պաշտոնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Նրանց տեղեկությամբ, ինչպես նշված է շնորհավորական նամակում, Գերմանիան շարունակելու է աջակցել Վրաստանի տնտեսական զարգացմանը, եվրոպամետ բարեփոխումների իրականացմանը և տարածքային ամբողջականությանը:

«Հարգելի վարչապետ, շնորհավորում եմ ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մեր երկրների միջև շատ լավ երկկողմ հարաբերությունները վստահելի շրջանակ են ստեղծում մեր կառավարությունների միջև համագործակցության վստահության համար:

Գերմանիան, որը հետաքրքրությամբ է հետևում ձեր երկրում ընթացող քաղաքական բանակցություններին, կշարունակի աջակցել Վրաստանի տնտեսական զարգացմանը, եվրոպամետ բարեփոխումներին, ինչպես նաև տարածքային ամբողջականությանը:

Այս առանձնահատուկ մարտահրավերներով լի ժամանակներում, ցանկանում եմ հաջողություններ մաղթել ձեզ, այս պատասխանատու պաշտոնում», – ասված է նամակում:

Թողնել մեկնաբանություն