Անգելա Մերկելը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ
Անգելա Մերկելը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ

Գերմանիայի կանցլեր, Անգելա Մերկելը Գիորգի Գախարիային շնորհավորել է Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ: Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում:

«Պարոն վարչապետ, շնորհավորում եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: ՈՒրախ եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները գնալով զարգանում են: Սա վերաբերում է արդյունքին կողմնորոշված համագործակցությանը արևելյան համագործակցության և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում: Գերմանիան պատրաստ է շարունակել օգնությունը Վրաստանին: Մաղթում եմ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնին»,- ասվաղ է Անգելա Մերկելի շնորհավորական նամակում: