Անգելա Մերկելը չորրորդ անգամ վերընտրվել է Գերմանիայի կանցլեր
Անգելա Մերկելը չորրորդ անգամ վերընտրվել է Գերմանիայի կանցլեր

Գերմանիայում Անգելա Մերկելին չորրորդ անգամ վերընտրել են երկրի կանցլերի պաշտոնում:

Մերկելին օգտին քվեարկել են Բունդեսթագի 364 պատգամավոր, որը 35-ով քիչ է նախորդ քվեարկության արդյունքներից: Դեմ են քվեարկել 315 պատգամավոր, ձեռնպահ մնացել 9-ը:

Ավելի վաղ Մերկելը շնորհավորել էր երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը համաձայնել էր Քրիստոնեա-դեմոկրատների ու Քրիստոնեա-սոցիալիստների բլոկի հետ կոալիցիա կազմել: