Անգելա Մերկելը չի մասնակցելու Թուրքիայի նախագահի պատվին ծրագրված ընդունելությանը
Անգելա Մերկելը չի մասնակցելու Թուրքիայի նախագահի պատվին ծրագրված ընդունելությանը

Գերմանիայի կանցլերը չի մասնակցելու Թուրքիայի նախագահի պատվին ծրագրված ընդունելությանը, լրատվությունն այս մասին հուսալի աղբյուրին հենվելով տարածում է Spiegel-ը:

Հրատարակության լրատվությամբ, դժվար է ասել, արդյոք այս քայլը ուղերձ է  Թուրքիայի նախագահին, քանզի կանցլերը սովորաբար մասնակցում է նման ընդունելություններին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում է գտնվելու սեպտեմբերի 27-29-ին: Հավանաբար ընդունելությանը չի մասնակցելու նաև երկրի արտաքին գործերի նախարարը, քանզի այդ ժամանակ Հայկո Մաասը մասնակցելու է ՄԱԿ-ի վեհաժողովին: