Անգելա Մերկել. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության հարցը
Անգելա Մերկել. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելու է Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցության հարցը

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկվելիք թեմաներից մեկը Վրաստանի և Ուկրաինայի հետ համագործակցությունն է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ:

Ըստ գերմանական ԶԼՄ-ների, գագաթնաժողովում քննարկվելիք թեմաների թվում Մերկելը նշել է նաև Բելառուսը, որտեղ ասել է, որ խախտվել են մարդու իրավունքները:

Հիշեցնենք, որ Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: