Անընդունելի է Եվրամիության դրոշի իջեցումը. Կախա Կուճավա
Անընդունելի է Եվրամիության դրոշի իջեցումը. Կախա Կուճավա

Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումը վրացի ժողովրդի պատմական ընտրությունն է, և մենք, անկասկած, առաջ կընթանանք այս ճանապարհով,- այս մասին նշված է խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի տարածած հայտարարության մեջ:

Կախա Կուճավան նշում է, որ անընդունելի է Եվրամիության դրոշի իջեցումը և տարածում է լուսանկարներ, որոնցում նա բարձրացնում է Եվրամիության դրոշը խորհրդարանի առջև:

«Անընդունելի է Եվրամիության դրոշի իջեցումը: Մեր ռազմավարական գործընկերները մշտապես կանգնած են Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կողքին: Նրանց ներդրումը Վրաստանի զարգացման գործում անգնահատելի է:

Պետք է հիշել, որ բոլորս ունենք մեկ հայրենիք, որի պատմությունը, ավանդույթներն ու դավանանքը ոչ մի կապ չունեն բռնության հետ», – հայտարարում է Կախա Կուճավան:

Երեկ խորհրդարանի դիմաց Եվրամիության դրոշը հանել են «Թբիլիսի փրայդի» հակառակորդների ցույցի մասնակիցները: