Անընդունելի է այն, ինչ կատարվում է վարչական սահմանի երկայնքով, հուսանք, որ Ռուսաստանը շուտով կկատարի 2008 թվականին ստանձնած իր պարտավորությունները. Քելի Դեգնան
Անընդունելի է այն, ինչ կատարվում է վարչական սահմանի երկայնքով, հուսանք, որ Ռուսաստանը շուտով կկատարի 2008 թվականին ստանձնած իր պարտավորությունները. Քելի Դեգնան

Հուսանք, որ Ռուսաստանը շուտով կկատարի 2008 թվականին ստանձնած իր պարտավորությունները,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը։

Նրա խոսքով, 2008 թվականի պայմանագրով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից և զորամասերի դուրսբերումից հետո վարչական սահմանագծի երկայնքով տեղի ունեցող ճնշումներն ու ոտնձգությունները կդադարեն։

«Այն, ինչ կատարվում է վարչական սահմանագծի երկայնքով, ուղղակի անընդունելի է։ Սա ճնշում է, ոտնձգություն և պետք է վերջ դրվի։ Դա կդադարեցվի, հենց որ Ռուսաստանը կատարի զորամասերը դուրս բերելու 2008 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Սա շատ պարզ քայլ է, որը պետք է անի Ռուսաստանը։ Սա այն է, ինչ բոլորն ակնկալում են տեսնել՝ վերջ դնել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններին և նպաստել քննարկումների մթնոլորտին։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը շուտով կկատարի 2008 թվականին ստանձնած իր պարտավորությունները»,- ասել է Քելի Դեգնանը։