Անձնակազմի և դաստիարակվողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Թբիլիսիում փակված է 42 մանկապարտեզ
Անձնակազմի և դաստիարակվողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Թբիլիսիում փակված է 42 մանկապարտեզ

Անձնակազմի և դաստիարակվողների շրջանում կորոնավիրուսի դեպքերի պատճառով, Թբիլիսիում փակված է 42 մանկապարտեզ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Թբիլիսիի հանրային մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար, Կախա Գվանցելաձեն:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ կորոնավիրուս է հաստատվել 42 մարդու մոտ, այդ թվում ութը երեխա է, իսկ մնացածը անձնակազմի անդամներ են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին աշխատանքային գործընթացը չէր վերսկսվել չորս հաստատություններում, որոնց աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հաստատվել նախքան ուսումնական տարվա մեկնարկը: Հաջորդ օրերին մանկապարտեզներին ավելացան այն նախադպրոցական դաստիարակության հաստատություններ:

Այս պահին փակ են հետևյալ մանկապարտեզները. 35-րդ, 53-րդ, 89-րդ, 153-րդ, 190-րդ, 93-րդ, 99-րդ, 29-րդ, 36-րդ, 4-րդ, 21-րդ, «Խութկունճուլան», 16-րդ, 72-րդ, 213-րդ, 186-րդ, 59-րդ, «Իմեդին», 216-րդ, 160-րդ, 205-րդ, 46-րդ, 113-րդ, 22-րդ, 61-րդ, 39-րդ, 27-րդ, 33-րդ, 28-րդ, 176-րդ, 158-րդ, 208-րդ, 184-րդ, 197-րդ, 17-րդ, 42-րդ, 167-րդ, 52-րդ, 54-րդ, 94-րդ, 100-րդ, 38-րդ:

Թողնել մեկնաբանություն