Անձը, որը հարձակվողին բերել է Զուգդիդիում, բանկի մասնաճյուղի մոտ, նույնականացվել է, նրա հետ աշխատում են իրավապահները
Անձը, որը հարձակվողին բերել է Զուգդիդիում, բանկի մասնաճյուղի մոտ, նույնականացվել է, նրա հետ աշխատում են իրավապահները

Անձը, որը հարձակվողին բերել է Զուգդիդիում, բանկի մասնաճյուղի մոտ, նույնականացվել է և իրականացվում են քննչական գործողություններ: Այս մասին Սամեգրելո Զեմո Սվանեթիի նահանգապետի պաշտոնակատար, Մալխազ Թորիան հայտարարել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

«Մենք գիտենք, որ այդ անձը զինվորական համազգեստով է: Նշվածից ելնելով, գոյություն ունեն տեղեկություններ, որ անհայտ անձը նրան բերել է նշված բանկի մասնաճյուղ, այս պահին այդ անձը նույնականացված է և նրա հետ աշխատում են ոստիկանները: Այս անձը շարքային քաղաքացի է, որը, ըստ երեւույթին, ոչ մի կապ չուներ այս հարձակման հետ: Հետագա հետաքննությունը կպարզի ամեն ինչ»,- ասել է Մալխազ Թորիան:

Ինչ վերաբերում է պատանդներից մեկին, Իրակլի Կվարացխելիային, որը միացել էր «Մթավարի արխիի» եթերում, Մալխազ Թորիայի խոսքով, նա տարիներ առաջ «ազգային շարժման» իշխանության օրոք աշխատել է հանրային ծառայություններում:

«Իմ տեղեկություններով նա Զուգդիդիի բնակիչ է, տարիներ առաջ աշխատել է նաև հանրային ծառայություններում: Վերջին շրջանում գտնվում էր արտերկրում: Տարիներ առաջ, «ազգային շարժման» իշխանության օրոք աշխատում էր հանրային ծառայությունում»,- ասել է Մալխազ Թորիան:

Զուգդիդիի կենտրոնում, Գամսախուրդիայի փողոցում գործող «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ է ներխուժել  զինված անձ և վերցրել է պատանդներ: Տեղում գտնվում են իրավապահները: Հատուկ գործողությունը շարունակվում է: Միջադեպի կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն: