Անչփահասի պատկեր պարունակող պոռնոգրաֆիկ արտադրության գնում-պահպանման համար Զուգդիդիում ձերբակալվել է մեկ անձ
Անչփահասի պատկեր պարունակող պոռնոգրաֆիկ արտադրության գնում-պահպանման համար Զուգդիդիում ձերբակալվել է մեկ անձ

Ներքին գործերի նախարարության, կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Է.Ռ.-ին:

Գերատեսչության տեղեկությամբ, նա մեղադրվում է նախապես գիտակցված, անչափահասի պատկեր պարունակող պոռնոգրաֆիկ արտադրանքի ձեռք բերման, պահելու և օգտագործելու մեջ:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը անչափահասի պատկեր պարունակող պոռնոգրաֆիկ նյութերը, անձնական օգտագործման համար գնել է և պահել: Իրավապահները, իրականացրած հետաքննչական և որոնողական գործողությունների արդյունքում մեղադրյալին ձերբակալել են Զուգդիդիում:

Ձերբակալվածի տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոս, հիշողության քարտեր, լազերային սկավառակներ, գումար և սիմքարտեր»,- ասված է ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նկատի ունի նախնական գիտակցվածությամբ, անչափահասի պատկերներ պարունակող պոռնոգրաֆիկ արտադրանքի գնում, պահում կամ օգտագործում:

Հանցագործությունը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում: