Անչափահասների սպանության գործի ժամանակավոր քննչական հանձնաժողովը հանդիպում է ժողովրդական պաշտպանի ապարատի ներկայացուցիչներին և ոչ կառավարական կազմակերպություններին
Անչափահասների սպանության գործի ժամանակավոր քննչական հանձնաժողովը հանդիպում է ժողովրդական պաշտպանի ապարատի ներկայացուցիչներին և ոչ կառավարական կազմակերպություններին

Խորավայի փողոցում սպանության գործի ժամանակավոր քննչական հանձնաժողովը հանձնարարականները ծանոթացնում է ժողովրդական պաշտպանի ապարատին և ոչ կառավարական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:

Փակ հանդիպմանը խոսքը վերաբերելու է այն երկու հանձնարարականին, որոնց մասին հանձնաժողովի նախագահը խոսել է նախորդ շաբաթ: Այն վերաբերում է անչափահասներից մեկին, Գ.Մ.-ին վիրավորում հասցնելու փաստով հետաքննություն սկսելուն և կոնֆլիկտի մասնակից Մ.Կ-ի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:

Հանձնաժողովի նախագահ Սերգի Կապանաձեի հայտարարությամբ, հանձնաժողովը շարունակում է համագործակցությունը ոչ կառաարական կազմակերպությունների հետ և վաղվա հանդիպմանը զրուցելու են այն տեղեկությունների մասին, որոնք հանձնաժողովն ստացել էր նախորդ երկու շաբաթվա ընթացքում:

Ժողովրդական պաշտանի տեղակալի հայտարարությամբ, օմբուդսմենի ապարատն այս հանձնարարականների կապակցությամբ ունի իր դիրքորոշումը, սակայն այն բանից հետո կգրանցեն դիրքորոշումը, երբ մանրամասն կծանոթանան հանարարականներին: