Անչափահասների պոռնոգրաֆիայի գործով Ավստրալիայի քաղաքացուն խափանման միջոց է սահմանվել կալանք
Անչափահասների պոռնոգրաֆիայի գործով Ավստրալիայի քաղաքացուն խափանման միջոց է սահմանվել կալանք

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ, անչափահասների պոռնոգրաֆիայի և թրաֆիքինգի գործով մեղադրյալ Պոլ Լեխմանին խափանման միջոց է սահմանվել կալանքը:

Դատավորն ամբողջությամբ բավարարել է դատախազության միջնորդությունը:

Գործով քննարկում է ընթանում փակ ռեժիմում, սակայն որոշումը հայտարարելիս դատավորը բացել է գործընթացը:

Ավստրալիայի քաղաքացի Պոլ Լեխմանի գործով նախնական լսումը նշանակվել է նոյեմբերի 13-ին, 11:00-ին:

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, բացահայտել են անչափահասին վաճառելու և անչափասի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութ պատրաստելու և իրացնելու ցանց և ձերբակալել կազմակերպված հանցանքի 11 անդամի:

Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալվածներից յոթին երեկ ուշ երեկոյան խափանման միջոց էր սահմանել կալանքը: