Անչափահասների կանխամտածված սպանության գործով երկու անչափահաս մեղադրյալների համար ճշտվել է մեղադրանքը. Դատախազություն
Անչափահասների կանխամտածված սպանության գործով երկու անչափահաս մեղադրյալների համար ճշտվել է մեղադրանքը. Դատախազություն

Դատախազությունը Թբիլիսիի թիվ 51 դպրոցի մոտ տեղի ունեցած անչափահասների կանխամտածված սպանության գործով երկու անչափահաս մեղադրյալներ ՝Գ. Բ.-ի և Գ. Ջ.-ի համար ճշտել է մեղադրանքը:

Այս մասին ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

«Հետաքննությամբ պարզվել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամերին Թբիլիսիի թիվ 51 հանրային դպրոցի  11-րդ դասարանցիներ Դ.Ն.-ի ու Դ. Ղ.-ի և նույն դպրոցի 9-րդ դասարանցիներ  Ա.Ս.-ի ու Թ.Չ.-ի միջև տեղի է ունեցել լեզվակռիվ, որի արդյունքում իրավիճակը լարվել է և Ա.Ս.-ն օգնության խնդրանքով դիմել է իր բարեկամ Մ.Կ.-ին: Վերջինս ընկերների հետ միասին այցելել է թիվ 51 հանրային դպրոց: Դպրոցի տարածքում նրանց դիմավորել են Ա.Ս.-ի ու Թ.Չ.-ի հետ վեճի  մեջ գտնվող անչափահասները: Դիմակայող կողմերը դպրոցի տարածքից տեղափոխվել են Խորավայի փողոցի բնակելի շենքերից մեկի բակ, որտեղ անչափահասների միջև սկսված լեզվակռիվը վեր է ածվել ֆիզիկական դիմակայության: Կռվի ժամանակ Գ. Բ.-ն  և Գ. Ջ.-ն խմբակային, կանխամտածված սպանության նպատակով անչափահասներ  Դ.Ս.-ին և Լ.Դ.-ին դանակով հասցրել են տարբեր վնասվածքներ: Լ.Դ.-ն մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին, իսկ Դ.Ս.-ն երկրորդ օրը:

Ձերբակալված անչափահասներ Գ. Բ.-ի և Գ. Ջ.-ի նկատմամբ սկզբուն մեղադրանք էր ներկայացվել Վրաստանի ՔՕ 109-րդ հոդվածի երկրորդ մասի «Բ» ենթամասով, իսկ հետաքննության ընթացքում ձերք բերված ապացույցների հիման վրա, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին նրանց նկատմամբ ճշտվել է մեղադրանքը: Գ.Բ.-ին մեղադրել են ՔՕ 109-րդ հոդվածի երկրորդ մասի, «Բ» և «Ե» ենթամասերով իրականացրած հանցանքի համար (խմբակային կանխամտածված սպանություն, անչափահասի նկատմամբ խմբակային իրականացրած հանցանք), իսկ Գ.Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել նույն հոդվածի «Բ» և «Ե» ենթամասերով:

Քրեական գործի հետաքննությունը իրականացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը»,-ասված է հայտարարության մեջ: