Անչափահաս աղջկան ամուսնանալու նպատակով առևանգելու համար ձերբակալել են երեք անձի
Անչափահաս աղջկան ամուսնանալու նպատակով առևանգելու համար ձերբակալել են երեք անձի

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Խուլոյի շրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են 2000 թվականին ծնված երեք անձի: Մ.Ց.-ին, Թ.Ջ.-ին և Ն.Ի-ին ձերբակալել են ապօրինի ազատազրկման մեղադրանքով:

Նախարարության տեղեկությամբ, Մ.Ց.-ն իր երկու հանցակիցներ՝ Թ.Ջ.-ի և Ն.Ի-ի հետ, Խուլոյի մունիցիպալիտետում, ամուսնանալու նպատակով, անօրեն տարել է 2003 թվականին ծնված անչափահասին և ավտոմեքենայով ուղևորվել դեպի Ծալկա, Բաթումի-Ախալցխայի ճանապարհով:

Իրավապահները բոլոր երեք մեղադրյալներին կալանավորել են դատավորի որոշման հիման վրա»,- նշված է տեղեկությունում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է նախնական պայմանավորվածությամբ անչափահասին անօրեն ձերբակալելու փաստով՝ 143-րդ հոդվածով: