Անչափ երջանիկ եմ, սակայն կսպասեմ ԿԸՀ-ի արդյունքներին. Սալոմե Զուրաբիշվիլի
Անչափ երջանիկ եմ, սակայն կսպասեմ ԿԸՀ-ի արդյունքներին. Սալոմե Զուրաբիշվիլի

«Վրացական երազանքի» էքսիթփոլի  (ոչ պաշտոնական հարցում) արդյունքները համոզիչ հաղթանակի նախապայման են, սակայն սպասենք ԿԸՀ-ի նախնական տվյալներին,- այս մասին հայտարարել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

«Շնորհակալություն բոլորին: Սա համոզիչ հաղթանակի նախապայման է, սակայն դեռևս չեն հայտարարվել ԿԸՀ-ի ամփոփված արդյունքները: Ուստի, սպասենք գիշերվան, երբ կլինեն ԿԸՀ-ի նախնական տվյալները: Ես սիրում եմ զգուշություն: Շատ երջանիկ եմ, սակայն զգույշ երջանիկ: Ընտրողների արդյունքն ինձ համար լինելու է ընդունելի և վստահելի»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչ վերաբերում է «Ռուսթավի 2»-ի կողմից անցկացված էքսիթփոլին, որտեղ սպասվում է ընտրությունների երկրորդ փուլ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ երկրորդ փուլի մասին տվյալներ դեռևս չկան:

«Վրացական երազանքի» պատվերով անցկացված էքսիթփոլի (ոչ պաշտոնական հարցում) արդյունքների համաձայն, նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: