Անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 307 մարդու կյանք
Անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսը խլել է 307 մարդու կյանք

Անցած օր ու գիշերվա ընթացքում, Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 307 մարդ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամվա ընթացքում, երկրում վարակը հաստատվել է 7 970 մարդու մոտ: Վարակը բացահայտելու նպատակով կատարվել է 144 270 ‘որձարկում:

Համավարակի տարածումից ի վեր, Իտալիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսի 2.65 միլիոն դեպք: Համավարակը խլել է 91 580 հիվանդի կյանք: Իտալիան մահացության ցուցանիշով աշխարհում վեցերրորդն է, իսկ Բրիտանիայից հետո `Եվրոպայում` երկրորդը: