Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 624 000 դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 624 000 դեպք

Վերջին օր ու գիշերվա ընթացքում ամբողջ աշխարհում «կովիդ 19» հաստատվել է ավելի քան 624 000 մարդու մոտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության տվյալներով, համավարակի տարածումից առ այսօր, աշխարհում ավելի քան 96,2 միլիոն մարդ վարակվել է «կովիդ 19»-ով: Վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսը խլել է 16 079 մարդու կյանք: Համավարակի սկսվելուց ի վեր աշխարհում «կովիդ 19»-ից ընդհանուր առմամբ մահացել է 2 082 745 մարդ:

Մեկ գիշերվա ընթացքում արձանագրված նոր դեպքերի կեսից ավելին գալիս են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի վրա, որին հաջորդում է Եվրոպան, ապա Հարավարևելյան Ասիան: ԱՄՆ-ը վարակվածության և զոհերի թվով աշխարհում առաջին տեղում է, որտեղ «Կովիդ 19»-ը մինչ այժմ հաստատվել է ավելի քան 24 միլիոն մարդու մոտ, մահացել է ավելի քան 412 հազար մարդ: