Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 478 000 դեպք
Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 478 000 դեպք

Անցած օր ու գիշերվա ընթացքում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 478 000 դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ՄԱԿ-ի կազմակերպության հաղորդմամբ, համավարակի տարածումից ի վեր աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 116,13 միլիոնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վերջին օրվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է 10 124 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասնել է 2 581 976-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայի համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքերի ավելի քան 52 տոկոսը գալիս է Հյուսիսային Ամերիկայից, որին հաջորդում են եվրոպական տարածաշրջանը և Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանը: