Անցած գիշեր Նյու Յորքում ցույցերի ժամանակ  ձերբակալվել է 700 քաղաքացի
Անցած գիշեր Նյու Յորքում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 700 քաղաքացի

Անցած գիշեր Նյու Յորքում ցույցերի ժամանակ  ձերբակալվել է 700 քաղաքացի :Այս մասին տեղեկատվություն է հրապարակում Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտը:

Գերատեսչության տվյալներով ՝ բողոքի ակցիայի արդյունքում վիրավորվել են տասնյակ իրավապահներ:

Ըստ ոստիկանության Նյու Յորքի դեպարտամենտի, վնասվել են ոստիկանության  ծառայողական  վեց մեքենա: Քաղաքում պարետային ժամն ուժի մեջ է եղել երեկոյան ժամը 23: 00-ից մինչև 05: 00-ը, բայց անցած գիշերվա դեպքերից հետո, քաղաքապետի որոշմամբ, այսօր պարետային ժամն ուժի մեջ է տեղական ժամանակով 20: 00-ից: