Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 600 նոր դեպք, մահացել է 500 մարդ
Անցած 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 600 նոր դեպք, մահացել է 500 մարդ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում «կովիդ 19»-ով վարակվածների թիվը գերազանցել է 2,5 միլիոնը:

Վարակից մահացել է 125 հազարից ավել մարդ:

Այս մասին հաղորդում է «Սի Էն Էնը»:

Ռեկորդային է նաև վերջին օրերին վարակումների թիվը:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 600 նոր դեպք, մահացել է 500 մարդ:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա նրանց թիվը հասնում է 680 հազարի: