Անայցագրային ռեժիմ ունեցող երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար, Եվրամիության տարածք մեկնելու համար կարկավոր կլինի անցնել վճարովի էլեկտրոնային գրանցում
Անայցագրային ռեժիմ ունեցող երկրների, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար, Եվրամիության տարածք մեկնելու համար կարկավոր կլինի անցնել վճարովի էլեկտրոնային գրանցում

Եվրախորհրդարանը աջակցել է անայցագրային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար, վճարովի էլեկտրոնային գրանցման հաստատմանը:

Օրինագծին, որը նախատեսում է՝ Եվրամիության ուղևորների լրատվական և ավտորիզացիայի համակարգի «ETIAS»-ի ստեղծում, աջակցել է Եվրախորհրդարանի 494 անդամ, դեմ է արտահայտվել 115-ը, իսկ 30-ը ձեռնպահ է մնացել:

Սահմանային հսկման նոր համակարըգը գործելու է  2021 թվականից։ Էլեկտրոնային ավտորիզացիայի արժեքը կազմելու է  7 եվրո։ Ավտորիզացիան մինչև 18 տարեկանների և 70 տարին անց անձանց համար լինելու է անվճար։

Ավտորիզացիա անցնելուց հետո, այն գործելու է երեք տարվա ընթացքում:

Անձը ավտորիզացիայի պատասխանը կստանա ապլիկացիան լրացնելուց անմիջապես հետո:

Ապլիկացիայում անձնական տվյալների մասին հարցերից բացի, հարցեր են լինելու նախկինում դատվածության կամ ապլիկանտի կողմից հակամարտության գոտիներում գտնվելու մասին: Նշվածը իշխանությունների ներկայացուցիչներին հնարավորություն կտա, մինչ անձի այցելությունը Եվրամիության երկիր, պարզել նա վտանգ սպառնում է թե ոչ: Այդ դեպքում ուղևորին հնարավորություն չի տրվի մուտք գործել Եվրամիության տարածք:

Ինչպես հայտարարում են պատգամավորները, ստուգումը ուղևորներին հիմնախնդիրներ չի ստեղծի:

«Սա կլինի պարզ գործընթաց, օնլայն-ստուգում, որը կանցնեն մինչև Եվրամիություն մտնելը, –ասել է Եվրախորհրդի անդամ Կինգա Գալման։

Եվրախորհրդարանի կողմից նախաձեռնության հաստատումից հետո, փաստաթղթին պետք է աջակցի Եվրամիության նախարարների խորհուրդը:

Եվրահանձնաժողովը գտնում է, որ սահմանային հսկման նոր համակարգը կբարելավի սահմանի կառավարման որակը, կնպաստի ապօրինի ներգաղթի կանխմանը և կհզորացնի հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարը։

 

უვიზო რეჟიმის მქონე ქვეყნების, მათ შორის საქართველოს მოქალაქეებს, ევროკავშირში გასამგზავრებლად ფასიანი ელექტრონული რეგისტრაცია დასჭირდებათ