Անակլիայում և Գանմուխուրիում պատրաստվում են տուրիստական սեզոնի համար
Անակլիայում և Գանմուխուրիում պատրաստվում են տուրիստական սեզոնի համար

Անակլիա-Գանմուխուրիի առափնյա մասը պատրաստում են զբոսաշրջային սեզոնի համար: Լրատվությունը տարածում է Զուգդիդի մունիցիպալիտետի քաղաքապետարանը: Այս պահին տարածքում տնկում են մոտ 500 տարբեր տիպի բույսեր:

Նախապատրաստական աշխատանքները դիտել է Զուգդիդիի փոխքաղաքապետ, Գիորգի Շենգելիան և մասնակցել կանաչապատման աշխատանքներին: Դրա հետ մեկտեղ Անակլիայում և Գանմուխուրիում ծրագրված է  հինգ միլիոն լարի արժեք ունեցող, տարբեր տիպի ենթակառուցվածքային աշխատանքների իրականացում:

Զուգդիդիի քաղաքապետարանի լրատվությամբ, տեղի է ունենալու Էնգուրի գետի մոտ գտնվող կաֆե-ռեստորանի և Անակլիան Գանմուխուրիին կապող կամրջի վերանորոգում: Բարեկարգվելու են հեծանիվների ճանապարհները, ինչպես նաև ափ տանող փոքր ճանապարհները, բարեկարգվելու են բասկետբոլի և ֆուտբոլի դաշտերը, ինչպես նաև վերականգնվելու է աղետից տուժած Գանմուխուրիի ամֆիթատրոնը: