Անակլիայում ընթացող փառատոնին թմրահանցանքի համար ձերբակալել են չորս հոգու

Գանմուխուրի գյուղում ընթացող էլեկտրոնային երաժշտության փառատոնին թմրահանցանքի համար ձերբակալել են չորս հոգու,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, քննչական միջոցառումներն անցկացրել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի և կենտրոնական քրեական վարչության դեպարտամենտի աշխատակիցները:

«Հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 260-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի թմրանյութի անօրեն պատրաստում, արտադրում, գնում, պահում, տեղափոխում, ուղարկում կամ իրացում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: