Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում մնում է 101 անձ
Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում մնում է 101 անձ

Անակլիա-Գանմուխուրի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ մնում է 101 անձ:

Ինչ վերաբերում է ինքնամեկուսացմանը, շրջանային վարչության փոխանցմամբ, շրջանում այս պահի դրությամբ ինքնամեկուսացման մեջ է 12 անձ: Համաճարակային հսկողություն է հաստատվել 2032 անձի նկատմամբ:

Երեկ Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 207 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են: