Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների պատճառը
Ամստերդամի ոստիկանությունը հայտնել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների պատճառը

Ամստերդամի ոստիկանությունը կարծում է, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հնարավոր պատճառը քրեական կոնֆլիկտն է, հաղորդում է տեղական AT5 հեռուստաընկերությունը:

Ըստ նրանց՝ ահաբեկչության տարբերակը քիչ հավանական է:

Ավելի վաղ քաղաքային ոստիկանությունը քաղաքի կենտրոնում հրաձգության արդյունքում զոհված մեկ մարդու եւ երկու տուժածների մասին էր հաղորդել: Տուժածները հոսպիտալացվել են, վնասվածքների մասին չի նշվում:

Ըստ RTL-ի՝ ոստիկանությունը դեռ ոչ ոքի չի ձերբակալել: