Amnesty International-ի հաշվետվության մեջ խոսվում է նաև Մուստաֆա Էմրե Չաբուքի և Աֆգան Մուխթարլիի գործերի մասին
Amnesty International-ի հաշվետվության մեջ խոսվում է նաև Մուստաֆա Էմրե Չաբուքի և Աֆգան Մուխթարլիի գործերի մասին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, 2017 թվականի հաշվետվությունում խոսվում է նաև ՝ Դեմիրելի կոլեջի մենեջեր Մուստաֆա Էմրե Չաբուքի և ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործերի մասին:

Հաշվետվության մեջ նշված է, որ 2017 թ. մայիսի 24-ին Թուրքիայի քաղաքացի Մուստաֆա Չաբուքը, որը Վրաստանում բնակվում է 2002 թվականից, ձերբակալվել էր Թուրքիայի կառավարության կողմից արտահանձնման պանաջի հիման վրա:

«Չաբուքին թուրքական կողմը մեղադրում է ահաբեկչությանը աջակցելու և Ֆեթհուլա Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Չնայած նրան, որ Չաբուքին Թուրքիայում սպասվում է անմարդկային վերաբերմունք, նրա հայտը Վրաստանում փախստականի կարգավիճակ ստանալու կապակցությամբ մերժվել է: Չաբուքը բողոքել է այս որոշումը և տարվա վերջին նա կրկին նախաարտահանձնման բանտարկության մեջ էր»,-ասված է հաշվետվությունում:

Ինչ վերաբերում է Աֆգան Մուխթարլիին, ապա հաշվետվությունում նշվում է, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլին, որը քաղաքական հետապնդման պատճառով գտնվում էր Վրաստանում, մայիսի 29-ին անհայտացել է Թբիլիսիից: Երկրորդ օրը հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է Ադրբեջանի տարածքում:

«Մուխթարլիի նկատմամբ  ներկայացված կեղծ մեղադրանքներով, Ադրբեջանի իշխանությունները փորձում են նրան դատել սահմանը անօրեն հատելու և մեծ քանակությամբ գումար տեղափոխելու գործով: Մուաթարլին իր փաստաբանին ասել է, որ նրան Թբիլիսիից առևանգել են և Ադրբեջան տեղափոխել վրացերենով զրուցող մի քանի տղամարդ, որոնցից մեկը կրում էր քրեական ոստիկանության աշխատակցի համազգեստ»,-գրված է հաշվետվությունում, որտեղ ասված է նաև, որ վրացական կողմը բացառել է վրաց իրավապահների մասնակցությունը այդ գործում, սակայն Մուխթարլիի մեղադրանքները ուսումնասիրելու նպատակով սկսել է հետաքննություն:

Կազմակերպության հաշվետվության համաձայն, հետաքննության կողմից դեռևս ոչ մի արդյունք չի գրանցվել: