ԱՄՆ-Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության հուշագիր
ԱՄՆ-Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության հուշագիր

Վրաստանի պաշտպանության նախարարության լրատվությամբ, պենտագոնում ՝ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև անվտանգության ոլորտում ձևակերպվել է համագործակցության շրջանակային համաձայնագիր:

Գերատեսչության տվյալներով, Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում  համագործակցությունը տեղափոխվել է որակապես նոր փուլ:

Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, Վրաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը երբևէ չի եղել այսպիսի հզոր և ստորագրված փաստաթուղթը, ամուր դաշինքի համար ստեղծում է հստակ հիմք: Նրա խոսքով, շրջանակային համաձայնագիրը լիովին համապատասխանում է պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումներին, որոնք նպատակ ունեն զարգացնելու պատրաստակամությունն ու կայուն կարողությունները և արդիականացնել պաշտպանական ուժերը:

Մինչ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, Վրաստանի պաշտպանության նախարարին Պենտագոնում հյուրընկալել է Միացյալ Նահանգների  պաշտպանության քարտուղարի, տեղակալ Դեյվիդ Նորքվիստը: Իրակլի Ղարիբաշվիլիին ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ: Երկու երկրների պետական օրհներգերը կատարելուց հետո, ամերիկյան զինված ուժերի պատվավոր զորամասի երթը ավարտվել է թնդանոթի կրակոցով:

Երկկողմ հանդիպմանը կողմերը քննարկել են ԱՄՆ-Վրաստան պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները: Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի, ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված է համատեղ արժեքների պաշտպանության  վրա, երբեք չի եղել այսքան ուժեղ: Նա աջակցություն է հայտնել Վրաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին: Նա առանձնահատուկ շեշտել է՝ Աֆղանստանում, ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Հստակ աջակցություն» առաքելությունում Վրաստանի ներդրումը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերներին վերաբերող հարցեր: Քննարկվելիք հիմնական թեման է եղել  նաև Վրաստանի պաշտպանական պատրաստության (GDRP) ծրագիրը, որը նպատակ ունի զարգացնել Վրաստանի տարածքային պաշտպանության հնարավորությունները, որը հաջողությամբ իրականացվում է ԱՄՆ-ի աջակցությամբ: