ԱՄՆ-ի վիզաներ ստանալու համար միգրանտները պետք է ներկայացնեն սոցիալական մեդիայի պատմությունը
ԱՄՆ-ի վիզաներ ստանալու համար միգրանտները պետք է ներկայացնեն սոցիալական մեդիայի պատմությունը

ԱՄՆ-ի վիզաներ ստանալու համար միգրանտները պետք է ներկայացնեն սոցիալական մեդիայի հնգամյա պատմությունը:

CNN-ի տեղեկությամբ, ԱՄՆ-ի նախագահի վարչությունում հայտարարում են, որ նոր կանոնակարգը կազդի մոտ 15 միլիոն պոտենցիալ միգրանտի վրա և կտարածվի ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու ցանկություն ունեցող մարդկանց վրա:

Պետական դեպարտամենտի տեղեկությամբ, բացառությունը վերաբերում է դիվանագիտական և պաշտոնական անձանց վիզաներին: Վիզային նոր կանոնակարգը հրապարակվել է մարտի 30-ին և ուժի մեջ կմտնի 60 օրից:

Դաշնային իշխանությունը հաստատում է, որ նոր կանոնների գործարկումն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար: