ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանություն. Տեղեկությունը, իբր Ջոն Բոլթոնը Վրաստան այցի ժամանակ վրդովմունք է արտահայտել Վրաստանի կողմից գնված պաշտպանության զենքի հետ կապված, բացարձակ կեղծիք է
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանություն. Տեղեկությունը, իբր Ջոն Բոլթոնը Վրաստան այցի ժամանակ վրդովմունք է արտահայտել Վրաստանի կողմից գնված պաշտպանության զենքի հետ կապված, բացարձակ կեղծիք է

Տեղեկությունը, իբր Ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Վրաստան այցի ժամանակ վրդովմունք է արտահայտել Վրաստանի կողմից գնված պաշտպանության զենքի հետ կապված, բացարձակ կեղծիք է,- այս ասվում է ԱՄՆ-ի Վրաստանի դեսպանության հայտարարությունում:

«Այսօր առավոտից անոնիմ աղբյուրի կողմից տարածվել է, իբր Ջոն Բոլթոնը Վրաստան այցի ժամանակ վրդովմունք է արտահայտել Վրաստանի կողմից գնված պաշտպանության զենքի հետ կապված:

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ սա բացարձակ սուտ և կեղծ տեղեկություն է:

Բոլթոնի այցը Վրաստան շատ արդյունավետ էր պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության տեսանկյունից»,- նշված է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության հայտարարությունում:

 

Թողնել մեկնաբանություն