ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ ավելի քան 53 000 նոր դեպք, մահացել՝ 649 մարդ
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ ավելի քան 53 000 նոր դեպք, մահացել՝ 649 մարդ

ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշ: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների բազայի համաձայն, վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 53 000 մարդու մոտ: Մեկ օրվա կտրվածքով նման քանակի վարակման դեպքեր արձանագրվում են առաջին անգամ:

Վերջին մեկ օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 649 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 128 677 մարդ:

Վարակման դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 2 միլիոն 700 հազարը: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 840 000 մարդ: