ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 63 000 նոր դեպք
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 63 000 նոր դեպք

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 63 000 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Սա օգոստոսի 14-ից հետո ամենաբարձր ցուցանիշն է:

ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից հետո վարակվել է ավելի քան 8 միլիոն մարդ, զոհերի թիվը գերազանցել է 218 000-ը:

Մամուլը գրում է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 41 մարդ վարակի կրող է: Երկրում 21 օրում վարակման դեպքերի թիվը 7 միլիոնից հասել է 8 միլիոնի: Վարակակիրների և զոհերի թվով ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է: