ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 178 255 նոր դեպք, մահացել է 4 229 մարդ
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 178 255 նոր դեպք, մահացել է 4 229 մարդ

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 229 մարդ, որը ռեկորդային օրական ցուցանիշ է: Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշել 178 255 մարդու մոտ:

Համապատասխան տվյալները տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը: ԱՄՆ-ում համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրված է կորոնավիրուսով վարակման 24 434 000 դեպք, մահացել է 406 001 մարդ:

ԱՄՆ-ը աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահացածների թվով: