ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 92 666 նոր դեպք, մահացել է 3 031 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 92 666 նոր դեպք, մահացել է 3 031 պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրվել է «կովիդ 19»-ի 92 666 նոր դեպք, մահացել է 3 031 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը», հիմնվելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների վրա:

Կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև մահացության դեպքերի քանակով, Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է: Վարակի տարածման պահից մինչ օրս, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 189 761 դեպք, այստեղից մահացել է՝ 468 103 հիվանդ: