ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 34 240 նոր դեպք, մահացել է 961 պացիենտ
ԱՄՆ-ում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 34 240 նոր դեպք, մահացել է 961 պացիենտ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 34 240 նոր դեպք, մահացել է 961 պացիենտ:

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման 6 571 867 դեպք: Այստեղից մահացել է 195 053 մարդ:

Այն բանից հետո, ինչ որևէ պատվաստանյութ կստանա արտոնագիր, Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են այն ողջ երկրով առաքել մեկ օրում: Դրան հավանաբար երկրում սպասում են մինչև տարեվերջ: