ԱՄՆ-ում վատ եղանակների պատճառով որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն
ԱՄՆ-ում վատ եղանակների պատճառով որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում վատ եղանակներ են: ՈՒժեղ քամու և ձյան պատճառով, որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Մինեսոտայի, Նեբրասկայի, Այովայի և Հարավային Դակոտայի նահանգներում սպասվում է սառնամանիք և ձյուն:

Զուգահեռաբար, օդերևույթաբանները Տեխաս և Ալաբամա նահանգներում կանխատեսում են տորնադոներ:

ՈՒժեղ քամի և տորնադո է գրանցվել Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում: Արկանզասում աղետի հետևանքով տուժել է չորս մարդ: Իսկ Լուիզիաննայում քամու պատճառով արմատախիլ է եղել ծառը, որը ընկել է փոքրիկ աղջկա վրա, աղջիկը տեղում մահացել է:

Մինեսոտայի և Տորոնտոյի օդանավակայաններում չեղարկվել է մոտ 750 ավիաչվերթ: Մի քանի նահանգում մոտ 80 000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

Օդերևույթաբանների հայտարարությամբ, վատ եղանակները ԱՄՆ-ում շարունակվելու են ևս մի քանի օր: