ԱՄՆ-ում, սինագոգում կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ
ԱՄՆ-ում, սինագոգում կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ

ԱՄՆ-ում, սինագոգում կրակոցների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել չորս մարդ: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքում: Սինագոգում այդ ժամանակ տոնում էին պասեքը, երբ երիտասարդ մի տղամարդը կրակ է բացել:

Հարձակվողին արդեն ձերբակալել են, նա 19 ամյա Ջոն Էրնստն է: Ոստիկանությունը չի նշել հանցանքի մոտիվը, սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարձակումը իրականացվել է ատելության դրդապատճառով:

Իրավապահները այս պահին ուսումնասիրում են երիտասարդի սոցիալական ցանցերում արված հոդվածները, որոնցից մեկում նա գրել է, որ  ոգեշնչված է Նոր Զելանդիայում Կրայտչերչ քաղաքում մզկիթի և նախորդ տարի Պիտսբուրգում սինագոգի վրա հարձակումներից:

Լոս Անջելեսի իշխանությունների որոշմամբ, հարձակման պատճառով խստացվել են անվտանգության նորմերը սինագոգների մոտ: